Ադրբեջանի քարոզչության հերթական կրկեսը

Ադրբեջանական մամուլը գրում, է, թե իբր, ինչ-որ բլոգեր դիմել է Ալիեւին՝ իրեն քաղաքական ապաստան տալու համար:

«Հարգելի պարոն նախագահ, Տեղեկացնեմ, որ Հայաստանում իմ դեմ քրեական գործ է հարուցվել  հրապարակայնորեն Ղարաբաղը Ադրբեջան  ճանաչելու համար: Հայաստանի իշխանությունները ցանկանում են ինձ ցմահ ազատազրկել՝ Ադրբեջանի և Հայաստանի ինքնիշխանության փոխադարձ ճանաչման օգտին հանդես գալու, ինչպես նաև «Արցախ» քվազիպետական ​​սուբյեկտի և դրա հետ կապված ամեն ինչի մասին քննադատական ​​հայտարարությունների համար։ Տեղեկացնեմ նաև, որ իմ վերադարձը Հայաստան անխուսափելիորեն կբերի իմ ձերբակալությանը, և իմ դեմ հայտարարված միջազգային հետախուզումը փակում է իմ առաջ դուռը, բացի Հայաստանի բանտից»։

Թե ո՞վ է  Իշխան Վերդյան անուն-ազգանունով այս բլոգերը, ադրբեջանական մամուլը չի մանրամասնում: Սակայն, այստեղ զավեշտ այն է, որ, իբր, բլոգրեը վախենում է ՀՀ այն իշխանություններից, որոնք հենց իրենք են հայտարարել Արցախը Ադրբեջանի մաս եւ դեռեւս ազատության մեջ են…