Նախկինում գրել եմ, որ հունիսի 7-ի ընտրություները <<Մարտ առանց կանոնների>> են։ Իրականում այդ մարզաձևը մի քանի կանոններ ունի, իսկ այս ընտրություններում կանոններ չեն եղել իշխանությունը պահելու համար։ 2 անգամ քարոզարշավ են արել, ընտրողներին ու նրանց երեխաներին տոննաներով սնունդ՝ թխվածք բաժանել, հարկատուներիս փողերով սնվող հանրային կոչված հեռուստաընկերությունը ծառայացրել որպես իշխանության քարոզչական գործիք։ Բանակը, ուժային կառույցները, մարզպետերը․ համայնքապետերերը, վարչական ղեկավարները քվե են տվել իշխող կուսակցությանը, ընտրողների բազում հարցերը լուծվել են, շատ հարցեր լուծելու խոստումներ են տրվել, իսկ ընդդիմադիր շատ ակտիվիստներին ձերբակալել են։ Լրագրողիս մի հրապարակման համար քրեական գործ են հարուցել, առաջիկայում Նոյեմբերյանի քննչական բաժնում կհարցաքննվեմ, կտեսնեմ,թե <<ժողովրդավարության բաստիոնում>> իմ որ գրառումն է քրեածին։ Դեռ մեկ ամիս առաջ ընդդիմադիրներին հորդորել եմ՝ պատրաստվեք հունիսի 8-ին․ հունիսի 8-ը եկել է։
Ոսկան Սարգսյան
