ԵԱՀԿ դիտորդները՝ հատուկ հանձնարարությամբ

Երեկ ԱԺ ընտրությունների շրջանակում ընտրատեղամասերում շրջում էին ԵԱՀԿ դիտորդները: Նրանք չցանկացան որևէ բան լսել նախըննտրական բռնությունների, ծեծուջարդի, ընդդիմադիրների նկատմամբ իրավական հետապնդումների մասին: Ասացին՝ մեզ հետաքրքրում է միայն ընտրատեղամասերում տիրող իրավիճակը: Բայց շատ սիրալիր լսում էին իշխանության վստահված անձի գեղեցիկ պատմությունը՝ ազատ, արդար ընտրությունների մասին: Ակնհայտ է, որ դիտորդները եկել են Հայաստան հատուկ առաքելությամբ, և եթե, անգամ, իրենց աչքի առաջ մարդ մորթեին, ապա իրենք դա չեն նկատի, քանի որ իրենց պետք է վերջում արձանագրել ազատ, ադրար, թափանցիկ ընտրությունների մասին: