Նիկոլ Փաշինյանը նախընտրական քարոզչության ժամանակ հայտարարում է,որ շարունակելու են Ադրբեջանի հետ սահմանազատումը։ Դա նշանակում է ,որ Տիգրանաշենի հանձնումով Հայաստանի մնացած մասի կապը Սյունիքի հետ խախտվելու է ։ Սոֆուլուի, Բարխուդարլուի հանձնումով Իջևանի կապը Բերդի հետ հիմնականում իրականացվելու է Գանձաքար-Իծաքար նորակառույց ճանապարհով, իսկ Իջևանի Այգեհովիտ, Վազաշեն բնակավայրերը կտրվելու են <<մեծ աշխարհից։։ ՔՊ-ի նախընտրական քարոզչության ժամանակ Այգեհովիտ գյուղից մեկը խորհրդանշական բանալի հանձնեց Նիկոլ Փաշինյանին; Այդ բնակիչը հասկանո՞ւմ է , որ Այգեհովիտ գյուղի Կայան բնակավայրի մոտ կեսը քարտեզով պատկանում է Ադրբեջանին ու դրանք կարող են տրվել Ադրբեջանին։ Վերին Ոսկեպարի հանձնումով Ադրբեջանին կարող է հանձնվել նաև Կիրանց-Ոսկեպար ճանապարհը, որի որոշ հատվածներ անցնում են Ադրբեջանի տարածքով։ Ոսկեպար գյուղում կառուցված 3 առանձնատների տերերը տասնամյակներ շարունակ չունեն ՀՀ կադաստրից տրված սեփականություն վկայական, քանզի քարտեզով այդ տները գտնվում են Ադրբեջանի տարածքում։ Վերին Ոսկեպարի հանձնումով խախտվելու է Իջևանի կապը Նոյեմբերյանի հետ, իսկ դրա այլընտրանքային Ենոքավան-Ջուջևան ճանապարհի միայն սկիզբն է կառուցված ։ Վերին Ոսկեպարի հանձնումով Հայաստան մտնող մայր գազատարը հայտնվելու է Ադրբեջանի տարածքից մոտ 50 մետր հեռավորությամբ։ Նոյեմբերյանի , Իջևանի, Բերդի սահմանագոտու բնակիչները մի տեսակ անհոգության մեջ են, կարծում են, թե Ադրբեջանի հետ վերջնական,արդար խաղաղություն է հաստատվել, էլ Ադրբեջանին հողեր չեն հանձնվելու։
Ոսկան Սարգսյան
