Արամ Սարգսյանն՝ ընդդեմ «Ուժեղ Հայաստանի»

Երեկ Նիկոլ Փաշինյանը հանրայինի եթերում հանձնարարեց Արամ Սարգսյանին՝ դիմել ԿԸՀ` «Ուժեղ Հայաստան» կուսակցության գրանցումը կասեցնելու պահանջով: Արամ Սարգսյանը ականջալուր է եղել և այսօր ժամը   16.30-ին ԿԸՀ է տարել դիմումը՝ մտնելով անարժանապատիվ դերի մեջ:

Ակնհայտ է, որ Փաշինյանը երեկվա բանավեճի ընթացքում Նարեկ Կարապետյանի կողմից պարտվելու հանգամանքը չի կարողանում մարսել և գնում է ավելի կտրուկ քայլերի՝ առանց մտածելու դրա հետևանքների մասին: