Իսկ Ռուսաստանը առաջ է գնում ճակատում․․․

ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել է Դոնեցկի մարզի Սկուդնոե և Բուրլատսկոյե բնակավայրերի գրավման մասին։

Միևնույն ժամանակ, իրավիճակը Կուրսկի շրջանում զգալիորեն բարդանում է Ուկրաինայի զինված ուժերի համար, գրել է ուկրաինական «Reconnaissance Noem» հանրային էջը, որը ղեկավարում է ստորաբաժանումներից մեկի զինվորականը։

Նրա խոսքով՝ հունվարի 5-ից ռուսները մոտակայքում տեղակայել են FPV անօդաչուների մոտ մեկ տասնյակ «համարժեք անձնակազմ» և զանգվածաբար գրոհում են ուկրաինական ուժերի նյութատեխնիկական ապահովման ուղիները։ Սա բարդացնում է զինամթերքի առաքումը և անձնակազմի ռոտացիան։

«Կուրսկի գործողությանն անմիջականորեն ներգրավվածների մռայլ կանխատեսումների համաձայն, եթե իրավիճակը չփոխվի առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում, կարող է բավականին տխուր պատկեր ի հայտ գալ», — տեղեկացրել  են Telegram ալիքից։