Դեռ ոչ ոք չի հաղթել Թրամփին լեզվակռվում․ Spectator

«Վլադիմիր Զելենսկին, Սպիտակ տանը վիճաբանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, իր ունայնությունն ու հպարտությունը վեր է դասել Ուկրաինայի շահերից»․- գրել է Spectator պարբերականը։

«Ուկրաինան ամենից շատ  ամերիկյան  աջակցության  կարիքն ունի, ինչը Զելենսկին առանց անհրաժեշտության  վտանգի տակ է դրել Սպիտակ տանը իր պահվածքով։ Նա իր ունայնությունն ու հպարտությունը վեր է դասել իր երկրի ավելի լայն շահերից՝ այդպես արձագանքելով Թրամփի մեկնաբանություններին և պահվածքին», — ասված է հրապարակման մեջ։

Պարբերականը նշում է, որ դեռ ոչ ոք չի հաղթել Թրամփին լեզվակռվում, «առավել ևս մեկը, ով նրա օգնության կարիքն ունի»: