ԱՄՆ-ն այլևս ՆԱՏՕ-ին փող չի տա.

«Վաշինգտոնն այլևս չի կարող թույլ տալ իր հարուստ արևմտաեվրոպական ՆԱՏՕ-ի դաշնակիցներին օգտվել ԱՄՆ-ի հարկատուներից՝ իրենց պաշտպանական բյուջեները ֆինանսավորելու համար».- չորեքշաբթի Fox News-ին ասել է պետքարտուղար Մարկո Ռուբիոն:

«Ռազմական բլոկի եվրոպացի անդամները տասնամյակներ շարունակ թերֆինանսավորել են իրենց բանակը».- ասել է բարձրաստիճան դիվանագետը:

«ՆԱՏՕ-ն վտանգված չէ»,- ասել է Ռուբիոն։ «Միակ բանը, որը վտանգի տակ է դնում ՆԱՏՕ-ին, դա այն փաստն է, որ մենք ունենք ՆԱՏՕ-ի դաշնակիցներ, ովքեր հազիվ զինվորականներ ունեն կամ ում զինվորականներն այնքան էլ ընդունակ չեն, քանի որ նրանք 40 տարի ծախսել են դրա վրա ոչ մի գումար չծախսելով»:

ԱՄՆ ներկայիս վարչակազմն անարդար է համարում, որ արևմտաեվրոպական որոշ հարուստ անդամ երկրներ իրենց ՀՆԱ-ի միայն 1%-ից 1,5%-ն են ծախսում պաշտպանության վրա, հավելել է Ռուբիոն:

«Մենք ուղղակի չենք կարող դա շարունակել սուբսիդավորել»,- ընդգծեց նա։  « Սրանք հարուստ երկրներ են, հատկապես Արևմտյան Եվրոպայում։ Նրանք շատ փող ունեն։ Նրանք պետք է դա ներդնեն իրենց ազգային անվտանգության համար, և չեն անում: »