Հնդկաստանի իշխանությունները ակնկալում էին, որ չորեքշաբթի օրը ռեկորդային 100 միլիոն մարդ կայցելի Պրայագրաջ Maha Kumbh-ի կամ «Սրբազան կուժի տոնի» համար: Մինչդեռ իրադարձություններն այլ զարգացում են ունեցել. միլիոնավոր մարդիկ, ովքեր փորձում էին սուրբ լոգանք ընդունել Գանգես գետում, Maha Kumbh զանգվածային փառատոնի ժամանակ, սկսել են հրմշտել իրար: Հետո իրավիճակը դարձել է անկառավարելի, անգամ փախչելն է դարձել անհնար ու մարդիկ զոհվել են հրմշտոցի արդյունքում, շատերը վիրավորվել են: Դեպքի վայր է ուղարկվել արագ գործողության ուժերի ստորաբաժանումը՝ ճգնաժամային իրավիճակներում գործարկված հատուկ ջոկատը։

Հնդկական կրոնական փառատոների շուրջ հրմշտոցները համեմատաբար տարածված են, որտեղ մեծ բազմություն կարող է հավաքվել փոքր տարածքներում:
