Ջախջախել Ուկրաինան մինչեւ վերջ. Զելենսկին փոշմանել է….

 

Ինչպես գիտենք, ոչ վաղ անցյալում Զելենսկին աղմկահարույց հարցազրույց էր տվել բրիտանական լրատվամիջոցներից մեկին եւ ասել. «Որպեսզի ավարտվի պատերազմի թեժ փուլը, պետք է արագ հրադադարի մասին համաձայնագիր կնքել, երկրի չզբաղեցված հատվածներին պետք է առաջարկվի ՆԱՏՕ-ին անդամակցությունը,  վերցվի «ՆԱՏՕ-ի հովանու ներքո»՝ թույլ տալով  բանակցել մնացածների վերադարձի մասին ավելի ուշ «դիվանագիտական ​​ճանապարհով: Մենք պետք է դա անենք արագ»:

Այս հարցազրույցին մենք անդրադարձել ենք «Զելենսկին «զադնի՛» է դնում հրապարակմամբ: (Կարող եք կարդակ https://haypress.am/?p=4241û):

Սակայն, այս  հարցազրույցից անմիջապես հետո Կիեւ շտապեցին եվրոպացի պաշտոնյաներ, կարծես թե մտահոգված, որ իսկապես կարող է ռուս-ուկրաինական պատերազմն ավարտել: Գնացին, համոզեցին Զելենսկուն, որ չհաշտվի խաղաղության մտքի հետ, քանի որ իրենք «սարի նման կանգնած են» Ուկրաինայի թիկունքում:

Եվրոպական խորհրդի նոր նախագահ Անտոնիո Կոստան և ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Կայա Կալլասը կիրակի՝ իրենց պաշտոնավարման առաջին օրը, ժամանեցին Ուկրաինայի մայրաքաղաք Կիև՝ «աջակցության ուղերձ հղելով Ռուսաստանի դեմ պատերազմում»:

«Պատերազմի առաջին օրվանից ԵՄ-ն կանգնած է Ուկրաինայի կողքին», — գրել է Կոստան X-ում։

Այո, ե՛վ Կալլասը, և՛ Կոստան 2022 թվականի փետրվարից՝ պատերազմի սկզբից եղել են Ուկրաինայի ուժեղ աջակիցները: ԵՄ-ի հաղորդմամբ՝ իր ինստիտուտներն ու անդամ երկրները պատերազմի սկզբից ի վեր մոտ 133 միլիարդ դոլարի օգնություն են տրամադրել Ուկրաինային: Սակայն, այդ աջակցությունիներից ու օգնություններից ի՞նչ շահեց Ուկրաինան, որ մտավ այս  արյունաքամ պատերազմի մեջ:

«Եվրամիությունը ցանկանում է, որ Ուկրաինան հաղթի այս պատերազմում», — գրել է եվրոպաշտոնյա Կալլասը X-ում:

Սա առաջին դեպքը չէ, որ երբ Զելենսկին մտադրվում է հաշտության գնալ, եվրոպաշտոնյաները շտապ գալիս են Կիեւ ու նրան հոմոզում՝ չդադարեցնել պատերազմը, շարունակել արյունաքամ անել Ուկրաինան: Սրանով իհարկե, ԵՄ-ն իր հաշվիներն է լուծում Ռուսաստանի հետ՝ Ուկրարիացի ժողովրդի արյան հաշվին:

Այս պաշտոնյաների այցից հետո Զելենսկին նոր հայտարարությամբ հանդես եկավ.« Եթե Ուկրաինային հրավիրեն անդամակցել ՆԱՏՕ-ին , ապա այն պետք է վերաբերի երկրի ողջ տարածքին, ոչ միայն որոշ շրջանների»։ Եթե դա հրավեր է, ապա այն պետք է վերաբերի մեր ողջ տարածքին: ՆԱՏՕ-ի համար անընդունելի է հրավիրել Ուկրաինայի տարածքի միայն մի մասի»,- ասել է Զելենսկին Եվրախորհրդի նախագահ Անտոնիո Կոստայի հետ հանդիպման ժամանակ։

Իսկ համատեղ ասուլիսում Կոստան  նշել է, որ Եվրամիությունը նախատեսում է մեծացնել իր ֆինանսական աջակցությունն Ուկրաինային. «Այս ամիս մենք որոշեցինք լրացուցիչ 4,2 միլիարդ եվրո (4,4 միլիարդ դոլար) օգնություն տրամադրել Ուկրաինայի բյուջեին աջակցելու համար: Հաջորդ ամսից մենք նախատեսում ենք ամեն ամիս տրամադրել 1,5 միլիարդ»:

Այս հայատարարությունները նշանակում են,  որ ԵՄ-ն կշարունակի արյունաքամ անել ու ջախջախել Ուկրաինային՝ հանուն իր մեծ աշխարհաքաղաքական խաղի՝ ընդդեմ Ռուսաստանի: Իսկ Զելենսկին, հերթական անգամ մտավ նրանց արյունոտ խաղի մեջ:

Կոստան նաեւ հայտնել է, որ ԵՄ-ն պատրաստում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 15-րդ փաթեթը։

Նաիրա Վանյան