Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը եւ «Գորշ գայրերի» առաջնորդ Դևլեթ Բահչելին հստակ գործողություններ են ձեռնարկում երկիրն «ահաբեկչական» գործողություններից վնասազերծելու եւ քրդական կազմավորումների հետ հաշտության եզրեր գտնելու ուղղությամբ: Դա արդեն թուրքերի համար պետական ծրագիր է: Քրդերին նման «բարեկամական» ձեռք մեկնելը պայմանավորված է տարածաշրջանում տիրող պատերազմական եւ պայթյունավտնագ իրավիճակով: Էրդողանը բազմիցս է հանդես եկել նման մտահոգություններով: Արտաքին մարտահրավերներին դիմակայելու համար նրանց անհրաժեշտ է նախ՝ երկիրը «վնասազերծել» պարբերաբար տեղի ունեցող զինված գործողություններից, որոնք թուրքերն անվանում են «ահաբեկչություն», իսկ դրանց պատասխանատվությունն ստանձնած քուրդ առաջնորդները՝ ազատագրական պայքար՝ հանուն իրենց պետության վերականգման: Էրդողանն ու Բահչելին հաշտության ձեռք են մեկնել Քրդական բանվորական կուսակցությանը՝ նրանց զինաթափվելու դիմաց խոստանալով ազատ արձակել 35 տարի թուրքական բանտում պահվող՝ իրենց երբեմնի առաջնորդ Աբդուլլահ Օջալանին: Նույն օրը, երբ Բահչելին հանդես եկեվ նման հաշտության հայտարարությամբ, Օջալանի եղբորորդին թույլտվություն ստացավ տեսակցելու հորեղբորը, որի հետ տեսակցությունն արգելված է 2019թ-ից: Ադրբեջանական եւ թուրքական լրատվամիջոցները, հղում անելով իրենց ներքին աղբյուրներին, գրում են.«Երկու ժամ տեւած հանդիպման ընթացքում Աբդուլլահ Օջալանը գոհունակություն է հայտնել Բահչելիի կոչից։ Եղբոր որդու հետ զրույցի ժամանակ նա հայտարարել է, որ եթե մեկուսացման պայմանները վերացվեն, և հաղորդակցությունը հնարավոր դառնա, ինքը կարող է դեր խաղալ PKK-ին զինաթափելու գործում»։ Նշվում է, որ Աբդուլլահ Օջալանը գիտակցում է «պատմական պատասխանատվությունը» և պատրաստ է դիմել Քրդստանի աշխատավորական կուսակցությանը՝ զենքերը վայր դնելու համար»։ Նույն աղբյուրները նաեւ հայտնում են, թե Օջալանը բազմիցս ասել է, որ չի ուզում բանտից դուրս գալ դագաղով: Ուստի, սա ազատություն ստանալու միակ հնարավորությունն է նրա համար, ինչից նա կցանկանա օգտվել: Այժմ կարեւոր է, թե ինչպես են արձագանքելու Քանդիլում և Սիրիայում Քրդական կազմակերպությունների առաջնորդները: Զինաթափվելը նրանց համար նշանակում է վերջ դնել իրենց՝ հայրենիք ու պետություն ունենալու երազանքին, ինչի համար հազարավոր քրդեր են զոհվել:
Հիշեցնենք, որ նման նախաեպ եղել է նաեւ 2013 թվականին. Նովրուզի տոնակատարության ժամանակ Օջալանը կոչ արեց Դիարբեքիրի հրապարակում տասնյակ հազարավոր քրդերին՝ դադարեցնել զինված պայքարը և անցում կատարել դեպի Դիարբեքիր. ժողովրդավարական քաղաքականություն.
Սակայն, քուրդ զինյալների առաջնորդները հրաժարվեցին կատարել նրա կոչը եւ հայտարարեցին միակողմանի պատերազմի մեկնարկի մասին։
Թուրքիայի պատասխանը չափազանց կոշտ էր. 2013-2015 թվականների գործողությունների ընթացքում երկրում ամբողջությամբ ոչնչացվեցին քրդական թաքստոցները, խրամատներում մահացել են PKK-ի հարյուրավոր զինյալներ։ Հետագայում խոշոր գործողություններ են իրականացվել Սիրիայում և Իրաքում նրանց թիրախների դեմ։
եթե Իրաքում և Սիրիայում քրդերի զինյալ խմբավորումների առաջնորդները հրաժարվեն զենքերը վայր դնել, ապա պառակտում կառաջանա քրդական երկու ուղղությունների՝ Օջալանի թեւի եւ PKK -ի միջեւ:
