Բաքվում հզոր պայթյուն է եղել (տեսանյութ)

Բաքվում «Ադրբեջանֆիլմ» կինոստուդիայի տարածքում բռնկված հրդեհի հետևանքով տուժածներ չկան: Այս մասին հաղորդել է Media.az-ը։

«Հրդեհը մեկուսացվել և մարվել է կարճ ժամանակում։ Ներկայումս հրդեհային իրավիճակն ամբողջությամբ կարգավորվել է», — հայտնել Է ԱԻՆ ներկայացուցիչը։

Նա ընդգծել է, որ միջադեպի պատճառները ներկայումս պարզվում են մասնագետների կողմից: