Եթե նայեք, Մարտուն Գրիգորյանի բոլոր ունեցվածքների տակ գրված է Վարդան Ղուկասյան. նախկին քաղաքապետ

«Իմ 13 տարի աշխատած ժամանակահատվածում, եթե նայեք, Մարտուն Գրիգորյանի բոլոր ունեցվածքների տակ գրված է Վարդան Ղուկասյան»: Այս մասին այսօր՝ մարտի 31-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշել է Գյումրիի քաղաքապետի թեկնածու Վարդան Ղուկասյանը, ով ընտրություններում ստացել է շուրջ 21 տոկոս ձայն:

«Ինչ սեփականություն իրենք ունեն, եւ ոչ միայն իրենք, իր հորեղբայրները, իր թաղի ժողովուրդը եւ մնացածը…  Նվեր չեմ արել, մարդիկ ուզեցել են քաղաքում ներդրում անել, եձս չե մնայել, թե սա ընդդիմություն է ինձ, թե ոչ, ես բոլորին արել եմ: Ինչ կա էս քաղաքում բոլորն իմ տվածն է, եւ տակը գրված է շինթույլտվություն՝ Վարդան Ղուկասյան, ավարտական ակտ՝ Վարդան Ղուկասյան: Այսինքն կարող է նույնիսկ որեւէ մեկի հորեղբայրը լիներ քաղաքապետ։, ինձ պես ավելի առատաձեռն չլիներ, ոնց որ ես եմ եղել բոլորի նկատմամբ, ոչ միայն մարտունենց նկատմամբ»,-ասել է նա:

Խոսելով Մարտուն Գրիգորյանի մասին, Վարդան Ղուկասյանն ասաց. «Ես ներողամիտ եմ, հանուն ազգի ամեն ինչի պատրաստ եմ, սպասեք, հասկանաք»,- ընդգծել է նա: