Եվ այսպես, Հայաստանում 2018թ-ին տեղի ունեցած «թավշյա-գունավոր» հեղափոխությունից հետո ամերիկացի միլիարդատեր Ջորջ Սորոսը հայտարարեց, որ Հայաստանին «շատ փող է տալու»՝ «ժողովրդավարական երկրիր» կառուցելու համար: Իհարկե, իշխանության եկած երիտասարդ «հեղափոխականների» համար ժողովրդավարությունն այդպես էլ մնաց միայն թղթի վրա գրված կամ օդում ասված կարգախոսի կարգավիճակում: Երտասարդ իշխանավորները շատ արագ լծվեցին հայկական ազգային արժեքները ոչնչացնելու, «հայրենասիրության» իրենց մոդելը մատուցելու, ազգային ազատագրական պայքարներն ու պատերազմները հանուն ոչնչի արժեզրկելու, մեր պատմությունն ու լեզուն օտարին ստորադասելու գործին: Այս ժամանակ, միայն, 2018-ի շարժման աջակիցներից շատ-շատերը հասկացան, թե ուր է գնում երկիրը եւ ովքերն են դրսից ղեկավարում այն…

Ի հակակշիռ «սորոսական» շարժման եւ իշխանավորների, Հայաստանում ձեւավորվեց «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժումը՝ գրող-հրապարակախոս Նարեկ Մալյանի կողմից: Շարժման նպատակը երկրում գործող Սորոսի գործակալական ցանցի դեմ պայքարն էր։
Ըստ շարժման պաշտոնական էջի.«Տարիներ շարունակ Սորոսի «Բաց հասարակության հիմնադրամներ—Հայաստան» գրասենյակը հավաքագրել և ֆինանսավորել է ապազգային ու հակապետական մտածողությամբ մարդկանց՝ ստեղծելով արտասահմանյան գործակալական ցանց: Այս սինդիկատի փողերով և ջանքերով հերոսացրել են մարդասպաններին, ծանր հանցագործներին, հետևողականորեն վարկաբեկել պետության հիմնասյուները՝ իրավական, կրթական համակարգերը, ուժային կառույցները, այդ թվում՝ բանակը, Հայ առաքելական եկեղեցին՝ նպատակ ունենալով քանդել մեր պետականության հիմքերը, ոչնչացնել արժեհամակարգային խարիսխները:
Հայաստանում Սորոսի ցանցի դեմ պայքարը տարվում էր տարբեր անհատների՝ քաղաքական տեխնոլոգների, սոցիալական հոգեբանների, տնտեսագետների, մեդիափորձագետների և այլ մասնագետների կողմից՝ իրարից առանձին, յուրաքանչյուրն իր մեթոդներով: Այդ մասնագետներից յուրաքանչյուրն, իր տեսանկյունից գնահատելով Սորոսի գործակալական ցանցի ողջ վտանգը, ժամանակի ընթացքում հասկացավ, որ կա այդ քայքայիչ գործունեությանը համակարգված հակազդելու կարիք: Որոշվեց միավորել ուժերն ու ռեսուրսները և մշակել Սորոսի ցանցի դեմ պայքարի միասնական ռազմավարություն ու մեթոդաբանություն»:
Շարժումը շատ արագ լայն թափ էր ստանում: Սակայն, Հայաստանում իշխանությունն իրենց ձեռքը վերցրած սորոսկանները թույլ չէին տա, որ իրենց դեմ ձեւավորվող շարժումը հաջողության հասներ եւ, շարժման ղեկավար Նարեկ Մալյանը ենթարկվեց իրավական հետապնդումների. 2021 թվականի փետրվարի 21-ին Մալյանին ձերբակալեցին «Չաուշեսկուի գնդակահարությունը կամ մահ դավաճաններին» ներկայացումը Ազատության հրապարակում բեմադրելու փորձի մեղադրանքով։ Նույն թվականի փետրվարի 27-ին նրան մեղադրանք է առաջադրվել «մահ դավաճաններին» կոչ հնչեցնելու համար, որն, ըստ իրավապահների, բռնության սպառնալիք է Նիկոլ Փաշինյանի դեմ, չնայած վերջինիս ներկայացումը նվիրված է եղել ոչ թե Նիկոլ Փաշինյանին, այլ ռումինացի կոմունիստ քաղաքական գործիչ Նիկոլաե Չաուշեւսկուն: Հունիսի 30-ին Մալյանը արդարացվեց հանցակազմի բացակայության հիմքով։ Սակայն, 2023 թվականի սեպտեմբերի 20-ին նա կրկին ձերբակալվեց, իսկ սեպտեմբերի 22-ին 2 ամսով կալանավորվեց ատելության խոսք տարածելու մեղադրանքով։ 7 ամիս տևած դատավարությունից հետո 2024 թվականի ապրիլի 12-ին դատարանը Նարեկ Մալյանին մեղավոր ճանաչեց «Անձի կամ անձանց խմբի նկատմամբ քաղաքական հայացքներով պայմանավորված ատելություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք քարոզելուն ուղղված հրապարակային խոսքի» համար և դատապարտել 1 տարի ազատազրկման։ Դատարանի որոշումով Մալյանից հօգուտ պետությանը բռնագանձվել է նաև 105,000 և 198,000 դրամ։

Եվ այսպես, իշխանությունը իրավական ճնշումներով լռեցրեց հակասորոսական շարժումը: Մինչ Նարեկ Մալյանին սկսեցին ենթարկել իրավական հետապնդումների, Հայաստանում գործող Սորոսի գրասենյակի՝ «Բաց հասարակության հիմնադրամների» նախագահ Լարիսա Մինասյանը լքեց Հայաստանը: Հիշեցնենք, որ ՎԵՏՕ շարժումն իր ակցիաները հիմնականում իրականացնում էր այս գրասենյակի առջեւ: 2019-ի Հունիսի 3-ի ակցիայի ընթացքում Նարեկ Մալյանը հայտարարում էր.«Բաց հասարակության հիմնադրամների» Հայաստանի գրասենյակի ղեկավար Լարիսա Մինասյանը ցանկանում է, որ Հայաստանում արյուն թափվի: Իրանք են ուզում, որ հայաստանցիները արցախցիների դեմ դուրս գան, մարդիկ իրար հետ բախվեն, արյուն լինի, քաղաքացիական պատերազմ լինի: Դա Լարիսա Մինասյանի երազանքնա: Մենք էստեղ ենք հենց էդ ամեն ինչը թույլ չտալու համար»
2021 –ի ապրիլին Լարիսա Մինասյանը, ով այստեղ 21 տարի ղեկավարում էր գրասենյակը, լքեց Հայաստանը: Այնպես չէ, որ լքեց՝ «անտեր» թողնելով իրենց կառույցից սնվող գրանտակերներին: Նրանք վաղուց արդեն տեղավորվել էին իշխանության բարձր պաշտոններում եւ պետական մակարդակով էին իրականացնում Ջորջ Սորոսի ծրագերը Հայաստանում:

Շարունակելի…
Նախորդ հովածները կարդացեք ստորեւ
Նաիրա Վանյան
