Շատերի համար Սորոսը մի վերացական կերպար է, մի մեծահարուստ ամերիկացի, ով փողերն աջ ուձախ ծախսում է տարբեր երկրներում: Մինչդեռ իրականությունն այն է, որ «Սորոսը» մեծ համաշխարհային քաղաքականություն է, մեծ ծրագիր՝ աշխահրի քարտեզը փոխելու եւ փոքր երկրներին կուլ տալու, ոչնչացնելու, ազգային պետությունները լուծարելու, գլոբալիզացիա հաստատելու, մարդկային բարոյական արժեքները ոչնչացնելու ուղղությամբ: Գանք մեր փոքր Հայաստանի խնդիրներին.
2018-ի շարժման գլխավոր լոկոմոտիվը հենց սորոսական հ/կ-ներն ու անհատներն էին, որոնց մի մասին հասարակությունը ճանաչում էր տարբեր ակցիաներից: Մեծամասնությունն անհայտ էին: Նրանց ամպառարգոռ ու «դեմոկրատական» բովանդակությամբ ելույթները տպավորթւոյւն էին թողնում, թե մաքուր ազնիվ երիտասարդներ են, ոչ եթե գան իշխանության, մաքուր կաշխատեն, երկիրը «չեն թալանի»… Ու նրանք եկան իշխանության: Հասարակությունը հետո իմացավ, թե ովքեր են այդ մարդիկ, որտեղից էին ֆինասնավորվում, ինչ քաղաքականություն են վարելու եւ թե ուր են տանելու երկիրը: Եւ այսպես, 2018-ին Հայաստանում տեղի ունեցավ հերթական «գունավոր» հեղափոխությունը, որն ստացավ «թավշյա» անունը: Դրան մասնակից եղավ Հայաստանի հասարակության զգալի մասը՝ առանց հասնակալու, թե ինչ ծրագրի մասնակից են դառնում եւ ինչ աղետներ է բերելու այս ներմուծված հեղափոխությունը Հայաստանին: Աղմկոտ բացահայումները՝ թե ակտիվիստ «հեղափոխականներն» ովքեր են, եղան բավականին ուշ, երբ սորոսկաններն արդեն բարձր պաշտոններ էին զբաղեցնում, եւ իրենց ձեռքն էին առել իշխանական գրեթե ողջ համակարգը: 2019-ի հունիսին Ջորջ Սորոսը Twitter-ի իր միկրոբլոգում զետեղված գրառման մեջ գրեց «Հայաստանի քաղաքացիական հասարակությանն աջակցելու կենսական անհրաժեշտության» մասին: Ինչպես տեղեկանում ենք «Բաց հասարակություն» հիմնադրամի պաշտոնական կայքից, 2019 թվականի համար տրվել է դեռ երկու դրամաշնորհ: Առաջինը տրված է «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ին՝ Հասմիկ Հարությունյանին, 10 000 ԱՄՆ դոլարի չափով: Երկրորդ դրամաշնորհը՝ 130 000 դոլարի չափով, տրվել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակին (նախագահ Արթուր Սաքունց):
2018-ից «սորոսաբուծարաններ» բացեցին Հայաստանի տարբեր մարզերում, մասնավորապես՝ Տավուշում: Սորոսական Դավիթ Պետրոսյանի անունը հայտնի է հասարակական լայն շերտերին: Նա քաղակտիվիստ է, 2018-ի փողոցային հանրահավաքների ակտիվ մասնակիցներից, Նիկոլ Փաշինյանի աջակիցն ու հովանավորյալը, 2018-ին ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի դեմ կազմակերպված ակցիաների կազմակերպիչը: Դավիթ Պետրոսյանը «Բաց հասարակության հիմնադրամներից»՝ Սորոսի գրասենյակից միայն մեկ տարում ստացել է 20 հազար ԱՄՆ դոլար: Պետրոսյանին եւ մյուս սորոսական ՀԿ-ականներին Սորոսի գրասենյակը շարունակել է ֆինանսավորել նաեւ հետագայում: Դավիթ Պետրոսյանի ուշադրությունը տավուշցիների եւ կրթական համակարգի նկատմամբ սկիզբ է առել 2018-ից: Նա նախ այցելում էր մարզերի կրթական հաստատություններ, գույք նվիրաբերում՝ համակարգիչ, տեխնիկա, պրոյեկտոր, գրատախտակ եւ այլն: Հավաքագրում է երիտասարդ ուսուցչուհիներին՝ համակարգչային հմտությունների վերապատրաստման համար: Տավուշյան մարտերից հետո Դավիթն այցելել էր Տավուշի սահմանամերձ գյուղեր՝ Չինարի, Այգեձոր, Նորաշեն, Մովսես, ծանոթացել ռազմական գործողություններից տուժած ընտանիքներին, լսել նրանց պատմությունները, կիսել նրանց մտահոգությունները: Այդ մասին նա գրել է իր ֆեյսբուքյան էջում:
Տավուշում Դավիթ Պետրոսյանի ծրագրին աջակցում էր Արսեն Խառատյանը, ով ժամանակին Նիկոլ Փաշինյանի խորհրդականն էր, մշտապես աչքի է ընկել հակառուսական գործունեությամբ, դերակատարում է ունեցել ՀԱՊԿ քարտուղար Յուրի Խաչատուրովի դեմ քրեական գործ հարուցելու հարցում:
Այդ ժամանակ «Հրապարակը» ահազանգեց.«Տավուշն այն մարզն է, որն այսօր կանգնած է արտաքին լուրջ մարտահրավերների առաջ, եւ, օդում կախված լուրերի համաձայն, այստեղ նույնպես GPS-ով սահմաններ են գծվելու: Սորոսի ծրագրերի կարեւորագույն կետերից մեկը խաղաղության հիմնախնդիրներն են՝ հայերի եւ ադրբեջանցիների խաղաղ գոյակցության, հարեւանություն անելու թեմաները: Բայց այս քարոզն ուղղված է միայն հայերին, որպեսզի մենք հլու-հնազանդ ենթարկվենք ադրբեջանցիներին եւ դառնանք նրանց ցանկությունների կամակատարը։ Սորոսը բազմիցս է արտահայտվել ի պաշտպանություն Ադրբեջանի եւ Թուրքիայի, հատկապես՝ Ռուսաստանի Դաշնության դեմ ուղղված քայլերում: Իսկ Տավուշում սորոսականներն ուժեղացնում են հայ-ադրբեջանական «բարեկամության» եւ «համերաշխության» քարզչությունը՝ բնակչության ինքնապաշտպանական զգոնությունը թուլացնելու եւ թշնամու առաջ դռները լայն բացելու վտանգավոր հեռանկարով: Էլ չենք խոսում օտար բարքերի՝ ոչ ավանդական՝ միասեռ ամուսնությունների, հակաքրիստոնեական եւ հակաեկեղեցական քարոզի, ազգային արժեքների, ավանդույթների ոչնչացման վտանգների մասին»…

Ինչպես տեսանք, լրագրողի այս ցավալի կանխատեսումներն իրականացան. տավուշցիներին սորոսականները նախապատրաստեցին մեծ «սահմանազատմանը»՝ Կիրանցի, Ոսկեպարի եւ մարզի մյուս ռազմավարական տարածքների զիջմանը, որը տեղի ունեցավ 2023-ին…Իսկ դրանց անհաղորդ մնաց մարզի բնակչության զգալի մասը. նրանց զգությունն «անջատված էր»…
Նաիրա Վանյան
Շարունակելի…
Սկիզբը կարդացեք այստեղ https://haypress.am/?p=3181
