Սպիտակ տունը ներկայացրել է Ալ Ռիադում ՌԴ-ի հետ պայմանավորվածությունների մանրամասները

«ԱՄՆ-ն և Ուկրաինան Ալ Ռիադում կայացած հանդիպման ժամանակ պայմանավորվել են բացառել Սև ծովում առևտրային նավերի դեմ ուժի կիրառումը և ապահովել անվտանգ նավագնացություն»․ ասված է Սպիտակ տան հայտարարության մեջ։

Նշվել է, որ Վաշինգտոնն ու Կիևը պայմանավորվել են մշակել ռուսաստանյան և ուկրաինական էներգետիկ ենթակառուցվածքների օբյեկտներին հարվածներն արգելելու մեխանիզմ:

«Կողմերը պայմանավորվել են տևական և կայուն խաղաղության հասնելու ուղղությամբ շարունակել աշխատանքները», – ասված է հայտարարության մեջ։

Սպիտակ տունը նաև հայտնել է, որ Միացյալ Նահանգները մտադիր է դյուրացնել Ռուսաստանի ընդլայնված մուտքը նավահանգիստներ և վճարային համակարգեր սահմանել պարարտանյութերի և սննդամթերքի արտահանման համար, ինչպես նաև նվազեցնել ծովային ապահովագրության ծախսերը։

Մարտի 24-ին Ալ Ռիադում տեղի են ունեցել ռուս–ամերիկյան բանակցություններ, որոնք տևել են 12 ժամ։