«Ուկրաինական հակամարտությունը կարող էր և չսկսվել, եթե Կիևը պահպաներ չեզոքություն»։ Այս մասին X սոցիալական ցանցում հայտարարել Է Նորվեգիայի Հարավ-Արեւելյան համալսարանի պրոֆեսոր Գլեն Դիզենը, փոխանցել է Lenta-ն։
«Եթե Ուկրաինան չզրկվեր չեզոքությունից 2014 թվականին, ապա տարածքային պահանջներ չէին լինի։ Մենք հիմա պետք է ավարտենք այս պատերազմը և վերջ դնենք ՆԱՏՕ-ի էքսպանսիոնիզմին», — գրել է նա։
Դիզենի խոսքով՝ ռազմական գործողությունների հետագա ձգձգումը կարող է հանգեցնել ավելի մեծ տարածքային կորուստների Ուկրաինայի համար:
