ԵՄ որ եկրին է նախազգուշացրել Վաշինգտոնը

Ռումինիայում ԱՄՆ դեսպանատունը հանդես է եկել ռումինացիների համար անսովոր նախազգուշացմամբ: Այս մասին տեղեկացնում է Profit Ro պարբերականը, հայտնել է EADaily-ն։

«Եթե ցանկանում եք անօրինական կերպով մուտք գործել Ամերիկա, նույնիսկ մի մտածեք դրա մասին։ Եթե փորձեք անօրինական մուտք գործել, ձեզ կբռնեն, կարտաքսեն անվերադարձ»,- ասվում է ամերիկացի դիվանագետների ուղերձում։

Դոնալդ Թրամփի վարչակազմը քննարկել է Ռումինիայի նկատմամբ առանց վիզայի մուտքի ծրագրի հնարավոր հետաձգումը:

Աղբյուրը նաև հիշեցնում է, որ վերջին շրջանում Թրամփի վարչակազմի կողմից դժգոհություններ են ստացվում Ռումինիայում նախագահական ընտրությունների չեղարկման և, որպես հետևանք, Կալին Գեորգեսկուի թեկնածության մերժման վերաբերյալ: