Զելենսկու աշխատասենյակում նկատել են վառվող Կրեմլի նկարը

Լրագրողները Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու աշխատասենյակում նկատել են վառվող Կրեմլի նկարը։  Համապատասխան լուսանկարը հրապարակել Է Time ամսագիրը։

Տեղադրված լուսանկարում պատկերված է Զելենսկին, ով երկու նկարների արանքում կեցվածք է ընդունել տեսախցիկի առջև:

Այսպիսով, ձախ կտավում պատկերված են Կրեմլը և դամբարանը՝ կրակով պատված, իսկ աջում՝ ուկրաինական զորքերը, որոնք կռվում են Ռուսաստանի տարածքում։

«Նրանցից յուրաքանչյուրը հաղթանակի մասին է», — լրագրողների հետ զրույցում ասել է նա:

Նյութում հիշատակվում է նաև նկար, որը կախված է Ուկրաինայի առաջնորդի մահճակալի գլխավերևում: Դրանում պատկերված է Սև ծովում խորտակվող ռուսական ռազմանավը։