Հունգարիան դեմ է ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցությանը: Դրա մասին հայտարարել է Հունգարիայի արտգործնախարար Պետեր Սիյարտոն։ Նա իր միտքը բացատրել է նրանով, որ այդ երկրում, հունգարական փոքրամասնության նկատմամբ խտրականության խնդիրները պահպանվում են։
Նրա գնահատմամբ՝ Բուդապեշտը մշտապես խաբվում է, ներառյալ՝ ԵՄ մակարդակով։ Բացի դրանից, հունգարացի նախարարը համոզմունք է հայտնել է, որ Ուկրաինայի անդամակցությունը ԵՄ-ին կկործանի եվրոպական անվտանգությունն ու եվրոպական տնտեսական մրցունակությունը։
