«Կապ չունի՝ ես Տավուշից եմ, թե որտեղից եմ։ Ես կագնելու եմ պայքարող մարդկանց կողքին, նրանց կողքին, ովքեր պայքարում են այս թուրքահպատակ ղեկավարության դեմ, որպեսզի հայ ժողովուրդը րոպե առաջ սրանցից ազատվի։ Եթե Գյումրիում ՔՊ–ն պարտվեց, ուրեմն Հայաստանում ունենք հաղթանակ։ Եթե ընդդիմադիրները չկարողացան Գյումրում հաղթանակել, ուրեմն պիտի պատրաստ լինենք Թուրքիային և Ադրբեջանին դիմավորել Գյումրիում»։ Այս մասին այսօր՝ մարտի 24-ին, Գյումրիում լրագրողների հետ զրույցում ասել է Մանվել Մախսուդյանը։
«Մենք բոլորս էլ գիտենք, որ անգլո–թուրքական ծրագիրն է եղել, որ Հայաստանը կործանեն, փորձեն Հայաստանը հայաթափեն, հայ ժողովրդին բնաջնջեն։ Նրանց հաջողվեց այս թուրքահպատակ իշխանության ձեռքը տալ Հայաստանի ղեկը։ Այս մարդիկ շարունակում են այդ նպատակով Հայաստանը քանդել»,–ասել է նա։
Մախսուդյանը կոչ է արել գյումրեցիներին մասնակցել ընտրություններին և ամեն ինչ անել ՔՊ–ից ազատվելու համար։
«Սրանցից ազատվել ա պետք, եթե չէ՝ կորցնելու ենք Գյումրին ու Հայաստանը, ոնց որ Տավուշի մարզում կազմալուծեցին այդ ահռելի դիրքերը, ամրաշինական կառույցները՝ հանձնելով Կիրանցի դիրքերի մի մասը, Ոսկեպարի մի մասը։ Դեռ հանձնելու են, շարունակական աշխատանքներ են տանում, այս պահին դադարեցրել են, քանի որ Ալիևը չի ուզում։ Ոչ թե մեր սուտասանն է դադարեցրել, այլ ուղղակի Ալիևն այլ բան է պահանջում, դրա համար այս պահին սահմանազատումը դադարեցվել է»,–ասել է նա։
