Խաղաղության համաձայնագրի կնքումի հետո էլ Հայաստանը կհամագործակցի ԵՄ առաքելության հետ․ ԱԳՆ

«Հայաստանը պատրաստվում է համագործակցել ԵՄ քաղաքացիական առաքելության հետ Բաքվի մասնակցությամբ խաղաղության համաձայնագրի ստորագրումից հետո, ըստ որի դիտորդները պետք է լքեն հայ-ադրբեջանական սահմանը»։ Այս մասին ՀՀ ԱԺ-ում ճեպազրույցի ընթացքում ասել է ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը։

«Մենք ԵՄ-ի հետ կարող ենք քննարկել նոր մանդատ դիտորդների համար, պարտադիր չէ, որ միայն սահմանային հարցերով լինի համագործակցությունը։ Կկարողանանք գտնել ճիշտ մոդել, որպեսզի եվրոպացի դիտորդների հետ շարունակենք աշխատանքը։», — նշել է փոխարտգործնախարարը։