Փարիզի քաղաքապետ Աննե Հիդալգոն եւ ընտրված շատ պաշտոնյաներ չեն մասնակցի «ամոթի եւ անարգանքի COP29-ին»

Դեռեւս ս/թ մարտի 20-ին CCAF-ի ամենամյա ընթրիքի ժամանակ իր ելույթում Փարիզի քաղաքապետ Աննե Հիդալգոն, քննադատելով միջազգային հանրության անտարբերությունն Արցախի ողբերգության նկատմամբ, հայտարարել է, որ չի մասնակցելու Բաքվում կայանլիք COP29-ին: Նա դատապարտել է 2023 թվականի սեպտեմբերին  Արցախում հայերի էթնիկ զտումների հեղինակ Ադրբեջանին եւ նշել, որ Փարիզը միասնական որոշում ունի հայերի նկատմամբ բարեկամական հարաբերություններում:  Հիշեցնենք, որ Փարիզը մեծ դերակատարում ունեցավ բռնի տեղայհանված հայերին սոցիալական օգնություն ուղարկելու եւցուցաբերելու հարցում:

Աննե Հիդալգոյին (PS) միացել են Կարոլե Դելգան (PS), , Վալեյրի Պեկրեսենվ(LR), Քսավիեր Բերտրանդը(LR), , Բրունո Ռետելլոն(LR), Միշել Դելաֆոսը՝ Michaël Delafosse(PS), Միշել Ռուբիլորան՝Michèle Rubirola (EELV), Ժաննա Բարսեղյանը(EELV), ովքեր 2024-ի Բաքվում կայանալիք  համաժողովը հռչակեցին որպես «Ամոթի եւ անարգանքի COP Ֆրանսիայի, Եվրամիության եւ ժողովրդավարների համար»:   Նրանք նաեւ կարծիք են հայտնել, որ Բաքվի բռնապետությունը «այդ քողը անխուսափելիորեն կօգտագործի՝ սպիտակեցնելով իրեն իր ագրեսիվությունից  եւ մարդու իրավունքների վրա նրա հարձակումներից»։ Այս բարձրաստիճան ընտրված պաշտոնյաները դատապարտում են Բաքվի կողմից ճնշումները Հայաստանի նկատմամբ: Ստորագրողները կոչ էին անում, որպեսզի «Ֆրանսիան եւ Եվրամիությունը անեն հնարավոր ամեն ինչ՝ COP29-ը հյուրընկալելու այլ վայր գտնելու համար: Անհրաժեշտ է վերջ դնել Բաքվի ռեժիմի անպատժելիությանը»: Ինչպես տեսնում ենք, համաշողովը այլ երկիր տեղափոխելու հարցը չլուծվեց, քանի որ դրան իր համաձայնությունն էր տվել հենց Հայաստանի իշխանությունը: Սակայն Հիդալգոն մնացել է իր որոշմանը եւ վերահաստատել, որ չի մասնակցելու դրան…