ՆԱՏՕ-ն հայտնել է՝ որն է դաշինքի՝ Ռուսաստանի դեմ «ամենամեծ ճակատը»

«Ֆինլանդիան դարձել է ՆԱՏՕ-ի ամենամեծ ճակատը Ռուսաստանի դեմ»: Այս մասին X սոցիալական ցանցի իր էջում հայտնել է Հարավարևելյան Նորվեգիայի համալսարանի պրոֆեսոր Գլեն Դիզենը։

«Ֆինլանդիան չեզոք երկրի հաջող օրինակ էր։ Սակայն, անդամակցելով դաշինքին, այն դարձավ ՆԱՏՕ-ի ամենամեծ ճակատը Ռուսաստանի դեմ»,- ընդգծել է նա։

Ավելի վաղ Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը հայտարարել էր, որ Եվրոպային անհրաժեշտ է «մինչև ատամները ռազմականացնել Ուկրաինան»՝ Ռուսաստանին «զսպելու» համար։

Իր հերթին, ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևն ընդգծել է, որ ՆԱՏՕ-ի «խաղաղապահների» ուկրաինական տարածք ուղարկելը կնշանակի պատերազմ դաշինքի հետ։