«Ես ողջունում եմ Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտի մասին հայտարարությունը»։ Այս մասին գրել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։
«Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման համար այժմ որևէ խոչընդոտ չկա, որը պետք է ճանապարհ բացի Հարավային Կովկասում կայուն խաղաղության համար»,– նշել է նա։
