Ադրբեջանը պահանջում է հանձնել արցախյան պատերազմներում կռված հայ տղամարդկանց եւ ֆինանսական փոխհատուցում…

Ադրբեջանի նախագահի օգնական, աշխատակազմի արտաքին քաղաքականության վարչության ղեկավար Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ Հայաստանի տարածքում կան մարդիկ, ովքեր ռազմական հանցագործություններ են կատարել մարդկության, ադրբեջանական ժողովրդի դեմ, և նրանք պետք է քրեական պատասխանատվության ենթարկվեն։

Նրա խոսքով, Հայաստանը սխալվում է, եթե կարծում է, որ ցանկացած բանաձեւով կարող է ազդել Ադրբեջանի կամքի վրա։ «Հայաստանը և նրա հովանավորները սխալվում են»,- ասել է Հաջիևը։

«Նախագահի հանձնարարությամբ Ադրբեջանի համապատասխան կառույցները ժամանակակից մեթոդների կիրառմամբ ճշգրիտ և մանրամասն գնահատել են Հայաստանի կողմից 30-ամյա օկուպացիայի ընթացքում մեր քաղաքների և գյուղերի ավերածությունների, մեր նյութական և մշակութային ժառանգության ոչնչացման և թալանի հետևանքով հասցված վնասները։ Քննարկվում է նաև փոխհատուցման հարցը. Այս հարցը նույնպես առանձին քննարկման թեմա է տարածաշրջանում խաղաղության լիարժեք ապահովման համար».-ասել է Հաջիեւը։