ՌԴ պարտված դիվանագետի ոչ հայամետ որոշումը

Ոմանց մոտ հարց կառաջանա, թե ինչու՞ է գերտերության ԱԳ նախարարը պարված դիվանագետ: Պատասխան. զենքերն սկսում են կրակել այն ժամանակ, երբ դիվանագիտությունը պարտվում է: Այդպես եղավ եւ՛ Հայաստանի  ու Արցախի պարագայում,  եւ՛ ՌԴ-Ուկրաինա հարաբերություններում: Ռուս-ուկրաինական պատերազմը նաեւ դիվանագիտության «գիգանտ» Լավորվի պարտության արդյունքն է: Պատերազմը երկու սլավոնական ժողովրդի արյուն է թափում, խլում  հարյուր հազարավոր ռուսների եւ ուկրաինացիների կյանք, քանի որ դիվանագիտական դաշտում ընդհանուր հայտարարի չեկան; Միայն Արեւմուտքի խառնակչությամբ դա պայմանավորելը տեղին չէ. ռուսական դիվանագիտությունը չկարողացավ այնպես անել, որ Ուկրաինան չգնար Արեւմուտքի գիրկը ու չենթարկվեր նրա թելադրանքներին:

Գանք մեր դարդ ու ցավին: Լավրովը դիվանագիտական հաջողություն գրանցել է, թերեւս, Արցախի հարցում. այն էլ՝ ոչ  փուլային՝ լավրովյան տարբերակով,  ինչը երկար տարիներ պարտադրվում էր Հայաստանին, սակայն, չէր ընդունովում ՀՀ իշխանությունների կողմից: Լավրովյան պլանն իրականացավ «կոմպլեքս» տարբերակով՝ «բիրիքով» Արցախը տրվեց Ադրբեջանին: Այդ հարցում Փաշինյանի թույլ տված սխալների ու անընդունելի քայլերի մասին խոսել ենք բազմիցս:  Արցախի հանձնումը միայն իր ցանկությունը չէր. Ի վերջո, Փաշինյանը Ռուսաստանի «սրտի» վարչապետն է Հայաստանում, քանի որ վերջապես ՌԴ-ն ազատվեց արցախյան «գլխացավանքից» եւ կարողանում է Հայաստանին որպես մանրադրամ օգտագործել իր աշխարհաքաղաքական առեւտուրներում: :

Սերգեյ Լավրովը խոսոտվանել է..«Իմ երակներում իսկական հայկական արյուն է հոսում, և այդ արյունն ինձ համար ոչ մի հարցում խոչընդոտներ չի առաջացնում»:

Այո, տպավորություն է, թե հայի արյունը կրող Լավրովը հարմար առիթը բաց չի թողնում՝ հայերին ցավեցնելու համար: ԱՊՀ Արտաքին գործերի նախարարների խորհրդի աշխատանքային հանդիպման ժամանակ որոշել է առաջարկել ԱՊՀ երկրների ղեկավարներին հաստատել ԱՊՀ երկրների մշակութային քաղաքների ցանկը. «Հաջորդ տարի մշակութային քաղաք ճանաչել ադրբեջանական Լաչինը, 2026 -ին՝ հայկական Մեղրին» եւ այլն:

Այնպիսի տպավություն է, թե Լաչինը «ադրբեջանական քաղաք» կոչելը Լավրովի վաղեմի երազանքն է: Այդ երբվանի՞ց օկուպացված  հայկական Բերձորը հասցրեց դառնալ ադրբեջանական մշակութային քաղաք: Այս կարճ ժամանակիմջոցում այդ ինչպե՞ս ադրբեջանական մշակույթը «ծլեց-ծաղկեց» հայկական օկուպացված Բերձորում:  Հասկանալի է, որ Ադրբեջանը չունի մշակույթ, էլ ուր մնաց՝ մշակությաին քաղաք: Նրանց մշակույթն առավելագույնը մուղամն է: Հսկայական Ադրբեջանում հնարավոր չէ՞ր ընտրել այլ «մշակութային» քաղաք հորինել,, թե՞պետք էր եւս մեկ անգամ առիթը բաց չթողնել եւ ցավեցնել արցախցիներին, հայերին:

Նաիրա Վանյան