Հրեա կրոնապետերը ուզում են Ադրբեջանին դարձնել Աբրահամի համաձայնագրերի մասնակից…

Հրեա մի խումբ կրոնապետեր՝ ռաբբիներ, նամակ են հղել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, առաջարկելով Ադրբեջանին նույնպես մասնակից դարձնել «Աբրահամի համաձայնագրին»: Կոչի հեղինակները նպատակ ունեն Ադրբեջանին զերծ պահել ամերիկյան պատժամիջոցներից եւ , որպես «վստահելի դաշնակից», տալ աջակցության հնարավորություն:

Աբրահամի համաձայնագրերը արաբա-իսրայելական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ երկկողմ համաձայնագիր է, որոնք 2020թ-ի սեպտեմբերի 15-ին ստորագրվել են Իսրայելի, Արաբական Միացյալ Էմիրությունների եւ Բահրեինի միջեւ: Համաձայնագրերի ստորագրումը տեղի ունեցավ ԱՄՆ նախագահ Թրամփի կողմից Սպիտակ տան  Թրումենի պատշգամբում, որի համար մշակվել էր հատուկ բեմադրություն։