Հայաստանը չի միացել ԱՊՀ ԱԳ նախարարների երկու հայտարարությունների

«Մոսկվայում ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի այսօրվա նիստի շրջանակում Հայաստանը չի միացել «Եվրասիայում անվտանգության ապահովման սկզբունքների» և «Միջազգային հարաբերություններում միակողմանի միջոցների կիրառման անթույլատրելիության» վերաբերյալ հայտարարություններին»-լրատվամիջոցների  հարցմանն ի պատասխան հայտնեց Հայաստանի արտգործնախարարության մամուլի քարտուղար Անի Բադալյանը:

ԱՊՀ մամուլի ծառայությունն ավելի վաղ հաղորդել էր, որ ԱՊՀ անդամ երկրների արտգործնախարարները մոսկովյան նիստում ընդունած համատեղ հայտարարությամբ դատապարտում են միակողմանի պատժամիջոցները, հորդորում զերծ մնալ նման քայլերից։