ԱՄՆ-ը հուսով է, որ ստիպված չի լինի խստացնել պատժամիջոցները ՌԴ-ի դեմ. Ռուբիո

«ԱՄՆ-ը հուսով է, որ կարիք չի ունենա խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները՝ փորձելով օժանդակել ուկրաինական հակամարտության լուծմանը»: Այս մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։

«Այս փուլում բոլորին պետք է պարզ լինի, որ ԱՄՆ-ը ունի գործիքներ՝ այս հավասարման ռուսական կողմին ծախսեր պարտադրելու համար։ Սակայն հուսով ենք, որ դրան չի հասնի»,- ասել է ամերիկյան դիվանագիտության ղեկավարը՝ Սաուդյան Արաբիա թռիչքի ժամանակ լրագրողների հետ զրույցում մեկնաբանելով Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը։ Ակնկալվում է, որ երեքշաբթի ավելի ուշ Ջիդայում կկայանան հակամարտության կարգավորման ամերիկա-ուկրաինական բանակցությունները։

Ռուբիոյի խոսքով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նպատակն է երկու կողմերին՝ Մոսկվային եւ Կիեւին, բերել բանակցությունների սեղանի շուրջ՝ հակամարտությունը հաղթահարելուն հասնելու համար։ Թրամփի վերջին հայտարարությունները հակառուսական սահմանափակումների հետագա խստացման հնարավորության մասին «հիշեցում են, որ Միացյալ Նահանգները գործիքներ ունի, եթե ամեն ինչ փլուզվի», — նշել է արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։ «Բայց մենք հուսով ենք, որ դա տեղի չի ունենա: Մենք իսկապես հույս ունենք: Հուսով ենք, որ չի հասնի դրան»,- ընդգծել է Ռուբիոն