«Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նոր պայման է առաջադրել Ուկրաինայի հարցով բանակցություններում»։ Այս մասին հայտնել է Bloomberg-ը։
Գործակալության տվյալներով ՝ Ռուսաստանի ղեկավարը պնդում է, որ անձամբ ընտրի այն երկրները, որոնք Ուկրաինայում խաղաղապահ զորախմբի մաս են կազմելու:
Մասնավորապես, Ռուսաստանի իշխանությունները չեն առարկում, որ խաղաղապահներին ուղարկի Չինաստանը կամ այլ «չեզոք» պետություններ։
Նշված է, որ եվրոպացի խաղաղապահների մասնակցությունը Ռուսաստանի համար անընդունելի է:
