Օդային տագնապ Կիևում և Ուկրաինայի ութ մարզերում

«Կիևում հայտարարվել է Օդային տագնապ։ Այս մասին են վկայում բնակչության իրազեկման պաշտոնական ռեսուրսի տվյալները»․- հայտնել է ՏԱՍՍ-ը։

Ձայնային շչակները շարունակում են աշխատել Դնեպրոպետրովսկի, Կիևի, Կիրովոգրադի, Պոլտավայի, Սումիի, Խարկովի, Չեռնիգովի և Չերկասիի մարզերում։

Օդից սպառնալիքի մասին նախազգուշացումը գործում է նաեւ ԴԺՀ-ի եւ Զապորոժիեի մարզի՝ Կիեւի վերահսկողության տակ գտնվող շրջաններում։