«Իսրայելի պաշտպանության բանակի (IDF) շտաբի պետ Էյալ Զամիրը հաստատել է Գազայի հատվածի վրա հարձակման նոր պլանը»․- հայտնել է Ynet-ը։
Նրա խոսքով՝ Իսրայելը պատրաստվում է հակամարտության սրման, մինչդեռ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը վերախմբավորում է իր ուժերը և ուժեղացնում պաշտպանությունը։
«Իսրայելի պաշտպանության բանակը տեղեկացրել է երկրի քաղաքական ղեկավարությանը, որ ցանկացած նոր հարձակում Պաղեստինի անկլավում կենթարկվի տարբեր օպերատիվ մարտահրավերների, հատկապես այն տարածքներում, որտեղ, ենթադրաբար, պատանդներ են պահվում: Անցած ամսվա ընթացքում Իսրայելի պաշտպանության բազմաթիվ ստորաբաժանումներ, այդ թվում՝ պահեստային բրիգադներ, պատրաստվում էին ցամաքային հարձակման Գազայում»․- նշել է Ynet-ը։
Նախօրեին Իսրայելի բանակի գլխավոր շտաբը բարձրագույն ռազմական հրամանատարությանը տեղեկացրել է, որ 2025 թվականը լինելու է պատերազմի տարի՝ կենտրոնացած Գազայի հատվածի և Իրանի վրա։ Նա նշել է, որ ընդգծելու է հաղթանակի հայեցակարգը որպես կարևոր արժեք, քանի որ վերջին տարիներին իսրայելական բանակը կենտրոնացել է հաղթանակի վրա։
