Պենտագոնի ղեկավարը հայտնել է՝ երբ կվերսկսվի Ուկրաինային օգնությունը

«ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշում կկայացնի՝ շարունակել պաշտպանական օգնությունն Ուկրաինային, թե ոչ, երբ Կիևն ապացուցի   խաղաղության  ձգտումըհայտարարել է Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը» փոխանցել է Lenta-ն:

Նրա խոսքով՝ Վաշինգտոնն ուշադիր հետեւում է խաղաղ գործընթացի վերաբերյալ ուկրաինական իշխանությունների հայտարարություններին եւ «ոգեւորված է այն ազդանշաններով, որոնք ստանում է»:

Միևնույն ժամանակ, ամերիկյան պաշտպանական գերատեսչության ղեկավարը նշել է, որ ներկայումս ռազմական օգնության տրամադրումը դադարի մեջ է:

Նա պարզաբանել է, որ հետախուզական տվյալների մատակարարումն ու փոխանակումը դադարեցվել են այնքան ժամանակ, քանի դեռ ուկրաինական կողմից չի հայտնվել «խաղաղության ճանապարհին իրական հանձնառություն»: