Զալուժնին Միացյալ Նահագներին մեղադրել է «աշխարհակարգը փլուզելու» մեջ

«Բրիտանիայում Ուկրաինայի դեսպան, Ուկրաինայի զինված ուժերի նախկին գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնին Միացյալ Նահագներին մեղադրել է աշխարհակարգը փլուզելու մեջ», գրել է բրիտանական The Times պարբերականը։

Իր ելույթում նա միաժամանակ զգուշացրել է, որ ՆԱՏՕ-ն կարող է դադարեցնել գոյությունը, և որ Ռուսաստանի հաջորդ քայլը կլինի Եվրոպայի վրա հարձակումը։

«ԱՄՆ-ը փլուզում է աշխարհակարգը»,- ասել է Զալուժնին։ -Ակնհայտ է, որ Սպիտակ տունը կասկածի տակ է դրել ամբողջ արևմտյան աշխարհի միասնությունը։ Իսկ այժմ Վաշինգտոնը փորձում է անվտանգության հարցերը պատվիրակել Եվրոպային՝ առանց ԱՄՆ-ի մասնակցության»։

Հարկ է նշել, որ վերլուծաբաններն ի դեմս Զալուժնիի տեսնում են նախագահ Զելենսկու ապագա փոխարինողին։