ՌԴ-ն թույլ կտա՞, որ Թուրքիան խաղաղապահներ ուղարկի Ուկրաինա

Թուրքական տարբեր լրատվամիջոցներ արդեն մի քանի անգան ակնարկել են, որ Թուրքիան պատրաստ է քննարկել Ուկրաինա խաղաղապահ առաքելություն ուղարկելու հարցը:

Milliyet թերթը՝ հղում անելով կառավարական աղբյուրներին, գրում է.«Թուրքիան պատրաստ է քննարկել իր ներդրումը Ուկրաինա խաղաղապահներ ուղարկելու հարցում, եթե դա օգնի ամրապնդել կայունությունը տարածաշրջանում»:

Նշվում է, որ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը և այլ գերատեսչություններ ուշադիր հետևում են Ուկրաինայի հակամարտության կարգավորմանն ուղղված դիվանագիտական ​​ջանքերին։

Թերթը գրում է, որ առաքելությանը Անկարայի ներդրման հարցը, որը դեռ չի հայեցակարգվել և քննարկվում է տարբեր լրատվամիջոցներում, փոխադարձաբար կքննարկվի բոլոր կողմերի հետ, եթե դա անհրաժեշտ համարվի տարածաշրջանային կայունության և խաղաղության ապահովման համար։

Ավելի վաղ  Էրդողանը  Մակրոնի հետ զրույցում հայտարարել էր Ուկրաինայի հարցով բանակցություններ սկսելու անհրաժեշտության մասին, որին կմասնակցեն հակամարտության երկու կողմերը։