Վերլուծաբանը՝ ԱՄՆ-ի կողմից Ուկրաինային զենքի մատակարարման դադարեցման հետևանքների մասին

«Ուկրաինայի զինված ուժերը կարող են առանց ամերիկյան օգնության պայքարել մոտ երկու ամիս, կարծում է ռազմական վերլուծաբան Դմիտրի Տարանը։ Նա նախանշել է իրադարձությունների զարգացման երեք սցենար»․- գրել է EADaily-ն։

Նրա խոսքով՝ Վաշինգտոնի որոշումը Թրամփի և հակաթրամփիստների միջև քաղաքական պայքարի արդյունք է:

«Այս պայքարը լուրջ է և երկարատև, քանի որ Թրամփը ազդեցություն ունի ֆինանսական դրամաշնորհի վրա», — ընդգծել է վերլուծաբանը:

Տարանը իրադարձությունների զարգացման երեք տարբերակ է նշում.

1․ «Եթե Թրամփը կատարի խոստումները՝ «խաղաղություն հարյուր օրվա ընթացքում», ապա ռազմական գործողությունները  կարող են ավարտվել մինչև Զատիկ»։

2․ «Եթե Թրամփի հետ ինչ-որ բան պատահի կամ ինչ-որ իրադարձություններ տեղի ունենան, ընդհուպ մինչև շփման գծում միջուկային զենքի կիրառումը, ապա մենք կարող ենք պատերազմի նոր փուլ մտնել՝ հակամարտության մեջ ներգրավելով եվրոպացիներին»:

3, «Եթե ինչ-ինչ պատճառներով Թրամփը հրաժարվի խաղաղարար օրակարգից և ինչ-որ բանի դիմաց վերականգնի Ուկրաինայի զինված ուժերի մատակարարումը, ապա հակամարտությունը կձգձգվի»։