Զելենսկու «վերջը եկավ» այն պահին, երբ Թրամփն օգտագործեց «Սոպրանոների կլանի» ժեստը

Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Զելենսկու միջև վեճը դարձել է ոչ միայն անվերջ քաղաքական վերլուծությունների, այլև բազմաթիվ մեմերի աղբյուր։ Դրանցից մեկը կապված է «Սոպրանոները» հեռուստասերիալի հետ։

Հոգան Գիդլին՝ Սպիտակ տան մամուլի քարտուղարի նախկին տեղակալը, հասկացավ, որ Զելենսկու վերջը եկել է այն պահին, երբ տեսավ, որ Թրամփը օգտագործում է այդ ժեստը:

Թրամփի վիզուալ կերպարը սարսափելի նման էր շոուի հերոս Փոլ Գուալտիերին։

«Թրամփը պատահական ոչինչ չի անում. սովորաբար դրանք ժեստեր են, բայց երբ նա անում է որուէ ժեստ, դու պետք է իմանաս, որ լուրջ խնդիրների մեջ ես»,-ասել է Գիդլին։

Գուալտիերին, որին սերիալում մարմնավորել է Թոնի Սիրիկոն, Թոնի Սոպրանոյի գլխավոր կամակատարներից է և մաֆիայի պարագլխի հանցագործ ընտանիքից ամենաագրեսիվը: