Սպիտակ տանը նշել են Ուկրաինային օգնության վերականգնման պայմանը

«Միայն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է որոշել, թե արդյոք Վաշինգտոնը վերսկսելու է ռազմական օգնության մատակարարումներն Ուկրաինային»: Այս մասին Fox News-ի եթերում հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիտը։

«Դա որոշելու է նախագահ Թրամփը։ Այն, ինչ ես հաստատ գիտեմ, այն է, որ նա իսկապես մտադիր է խաղաղ գործարք կնքել Ուկրաինայի շուրջ, բայց, ցավոք, առայժմ պարզվում է, որ Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկին չի ցանկանում խոսել իրական խաղաղության համաձայնագրի մասին», — նշել է նա։

Լևիտի խոսքով՝ Ուկրաինայի նախագահը չի հասկանումոր «ցանկացած լավ գործարքի շրջանակներում երկու կողմերն էլ մի փոքր դժգոհ կհեռանան»: