HayPress.am-ը Միջին Արեւելքում տիրող այսօրվա իրողությունների շուրջ զրուցում է լիբանանահայ գործարար Վարդան Խաչատրյանի հետ:
— Վերջին օրերին՝ Իսրայելի ուղղությամբ Իրանի օդային հարվածներից հետո, ի՞նչ իրավիճակ է Լիբանանում:
— Այն, ինչ տեղի է ունենում այս տարածաշրջանում, դեռ պատերազմի սկիզբն է: Սա ընթացք է՝ հարված-հակահարված: Հիմա Իսրայելը պետք հակադարձի: Նեթանյահուն ԱՄՆ-ի կարծիքը իմացավ. Բայդենը չընդունեց միջուկային զենք կիրառելը: Նավթահորերին, ենթակառուցվածքներին կարող են հարվածել, բայց միջուկային զենքին չեն մոտենա: Երեւի թե առաջին քայլը կլինի այսօր-վաղը իրանական ենթակառուցվածնքերին հարվաելը: Իրանը նունպես ասել է, որ եթե Իսրայելը հակադարձի, իրենք ավելի ուժեղ կհարվածեն: Այո, սա սկիզբն է: Գնալով պայմաններն ավելի ծանր են դառնալու: Հիմա պատերազմն ընթանում է Լիբանանի հարավային շրջանում, որտեղ թշնամին ուզում է ներս թափանցել: Արդեն երրորդ օրն է՝ ցամաքային ճանապարհով 500-1000 մետր առաջ են գալիս, չեն կարողանում պահել, ետ են գնում: Բայց, իրենք հետախուզում են տարածքները, թե որտեղից գան: 2006-ի պատերազմը 33 օր տեւեց: Դիմադրությունն այն ժամանակ ուժեղ էր, չկարողացան արդյունքի հասնել: Իսրայելցի զինվորները լացով վերադարձան Իսրայել, ասում էին.«Մենք ոչ թե գնացինք Լիբանանը գրավելու, այլ գնացինք դժոխք»: Այդ ժամանակ Իսրայելում պարտություան պատճառը վերլուծեցին, հասկացան, թե՝ որտեղ են թերացել, որ իրենց հետախուզությունը շատ թույլ էր: Եւ աշխատեցին այդ ուղղությամբ, գաղտնի սպասարկման ուղղությամբ, հզորացրին իրենց թույլ կողմերը եւ այսօր ավելի լավ կազմակերպված, ավելի արդիական զենքերով ու տեխլոլոգիպես պատրասված հարձակվեցին: 2006-ի պատերազմի ժամանակ ՄԱԿ-ը միջազգային անվտանգության 1701 բանաձեւը մեջտեղ բերեց, որի համաձայն Իսրայելը պետք է վերադառնար իր սահմանը, որը կոչվում է Կապույտ գիծ: «Հեզբոլլահը» նույնպես պետք է հետ քաշվեր: Իսրայելը դա չարեց, ետ չքաշվեց, մնաց այդտեղ: Լիբանանը պատրաստ էր դրան, եւ նույնը պահանջում է Իսրայելից, նաեւ ականապատ տարածքների քարտեզները: Պատերազմի պատճառներից մեկը նաեւ այդ բանաձեւը Իսրայելի կողմից չընդունելն էր:
Այս պատերազմում Իսրայելի նապատակը է Միջին Արեւելքում քարտեզը փոխելն է, իր տարածքները մեծացնելը, որովհետեւ չի կարող զանագանալ 17 հազար քառակուսի կմ –ի մեջ: Իսրայելը չունի ջրային ռեսուրսներ, պետք է գրավի հարեւաններինը, իբր նրանց զինաթափում է իր անվտանգության համար: Իսրայելը մենակ չէ այս պատերազմում, ԱՄՆ-ի եւ Իսրայելի շահերն այստեղ նույնն են, բացի այդ՝ ազդեցություն ունեն մեկը մյուսի վրա: Սա, հիմնականում, միջազգային սիոնիստների ծրագիրն է:
Շարունակելի…
