ԹՈՒՐՔԻԱՆ ՈՒԶՈՒՄ Է ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ ԴԱՌՆԱԼ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՄԵԾ ԴԵՐԱԿԱՏԱՐ

HayPress.am-ի զրուցակիցը լիբաբանահայ, «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Կանդահարյանն է:

— Աշխարհը փոխվում է: Կարծես թե, բարելավվում են ԱՄՆ-ՌԴ հարաբերությունները: Հայաստանյան հասարակության մոտ դա մեծ հույսեր է առաջանում, թե այս փոփոխությունները կարող են դրական ազդեցություն ունենալ Հայաստանի համար: ՏԵղի՞ն է այս լավատեսությունը: Ի՞նչ ակնկալենք գերտերությունների հարաբերությունների այս նոր որակից:

— Փորձենք վերլուծել մի քանի ուղղությամբ: Առաջինն այն է, որ ռուս-ամերիկյան այս երկխոսության մեկնարկը, որ Սաուդյան Արաբիայում սկսվեց արտգործնախարարների մակարդակով, հետևելու է դիվանագիտական անձանց երկխոսությունները: Եվ, չի բացառվում, որ նախագահներն էլ հանդիպեն այդ ուղղությամբ: Ընդհանուր առումով ասեմ, որ հեռանկարային լուծումը, կարծում եմ, որ ամերիկյան կանոններով լուծման հնարավորությունների մասին է:  Օրինակ, այսօր արդեն խոսվում է եվրոպական ուժեր Ուկրաինա ուղարկելու մասին, կամ, անգամ Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ի անդամակցության թեման է սկսվել վերարծածվել:  Այսինքն, չի բացառվում, որ հրադադար լինի, թեեւ շատ արագ չեմ տեսնում: Բայց, առավելաբար ԱՄՆ-ն է թելադրում կանոնները, այն ինչ որ հրապարակված նյութերում կա: Փակ խոսակցություններում, դեռևս պետք է սպասել, թե ինչպիսին կլինի ձևավորումը: Բայց, աշխարհակարգի փոփոխության առումով՝ դեպի հրադադար, դեպի երկխոսություն, դեպի բանակցություններ: Իսկ տնտեսական հարթության վրա առայժմ գլխավոր երկու բևեռ է՝ ԱՄՆ եւ Չինաստան:  Կարծում եմ, որ տնտեսական պատերազմը շարունակվելու է: Սա՝ շատ ընդհանուր բանաձևելու համար: Իսկ այդքան ուղղությամբ, գիտեք հետաքրքիր է, որ, եթե ինչ-որ տեղ դեպի համաձայնություններ են գնում, դա կարող է նաև միջազգային ստյաներում համատեղել ԱՄՆ-ի և Ռուսաստանի դաշնության ներկայացուցիչներին, ընդ որում, նաև ԵԱՀԿ—ի շրջանակներում: Իսկ ԵԱՀԿ-ը մեզ համար արդեն հուշում է, որ կվերագործարկվի համանախագահությունը, որովհետև առ այս պահը ԵԱՀԿ-ի Մինսկի խումբը կամ եռանախագությունը չի արձանագրել իր լուծարումը՝ իբրև Արցախյան հակամարտության միջնորդական առաքելություն ստանձնած միջազգային ձևաչափ: Դրա համար էր, որ Ադրբեջանը անվերջ քննադատում է ԵԱՀԿ ին, Մինսկի խումբին: Եվ դրա համար էր, որ նախապայմանային տեսք էր ստացել, որ կողմերը Ադրբեջանը և Հայաստանի Հանրապետությունը դիմեն, որպեսզի լուծարվի ԵԱՀԿԻ Մինսկի խումբը: Այս առումով  Երևանը ոչ մի կերպ չպետք է համաձայնվի Ադրբեջանի այդ պահանջին, այդ նախապայմանին: Եւ կարծում եմ, որ ճիշտ չէ, որ Նիկոլ Փաշինյանը ասաց, որ Մինսկի խումբը չի աշխատում, որովհետև ԱՄՆ-ն ու Ռուսաստանը չեն խոսում չեն, համագործակցում: Փաստորեն, առնվազն երկխոսությունը սկսվել է և, մեր հայկական կողմի շահերից է բխում, որ նման դիմում չլինի՝ Մինսկի խմբի լուծարման, և Երևանը որևէ կերպ չընդհառաջի Ադրբեջանի այդ պահանջին:

— Իրավաբանորեն, քաղաքական իրավագիտության մեջ ինչպե՞ս է. եթե հակամարտող երկու կողմերը այլեւս չեն ուզում, որ այդ կառույցը գործի, այն ունի՞ գործելու լեգիտիմություն:

— Շատ ճիշտ է Ձեր դիտարկումը, որովհոտև, եթե սա աշխարհաքաղաքական խնդիր է, եթե գերտերությունները ուզում են ինչ-որ տեղ կոնսեսուսի գալ և պարտադրել, ձևը կգտնեն, որովհետև չկա զուտ իրավագիտություն, կա իրավաքաղաքականություն: Բայց դա իրավականորեն կդժվարացնի գործը, եթե երկու կողմերը դիմեն: Դրա համար Երևանը ոչ մի կերպ չպետք է դրական արձագանք տա Բաքվի պահանջին, որովհետև նաև իրավիճակ է փոխվում, և այդ իրավիճակի փոփոխությունը կարող է նաև մեզ համար նպաստավոր լինել առնվազն Արցախյան հարցի վերարծածման սկսելու համար, վերադարձի իրավունքի համար: Վերադարձի իրավունքը նաև պայմանավորվելու է միջազգային անվտանգության երաշխիքներով, որովհետև առանց դրա չի լինելու, և եթե վերադարձ իրականանա, այդ գերտերությունները պետք է հանգեն համաձայնության, որ նոր անվտանգային գործիքակազմ պետք է հաստատել Արցախու: Այս բոլորը, կարծում եմ հեռանկարներ են, նոր լուսամուտներ՝ այս փակ իրավիճակից դուրս գալու համար: Դրա համար ոչ մի կերպ չպետք է տեղի տալ, որպեսզի միջազգային ընտանիքում արձանագրվի, որ Արցախյան հակամարտության էջը փակված է, հակամարտությունը լուծված է, որովհետև անկախ նաև մեր կողմից հայկական կողմից մեկ-մեկ հնչում է արցախահայության վերադարձի իրավունքը նաև միջազգային շրջանակներում, միջազգային ընտանիքի կապված շրջանակներում: ՈՒրեմն ետք է այնպես անել, որ ընդհանուր աշխարհակարգային փոփոխությունների միտումները ճիշտ ընթերցել,  ճիշտ նկատել և ըստ այդմ  քո պաշտոնական դիրքորոշումները հայտնել: Սա շատ նուրբ դիվանագիտական արվեստ է, որը պետք է յուրացնել, եթե իհարկե,  ընթանում ենք պետության շահերից:

— Բնականաբար, Թրամփ-Պուտին այս հանդիպումը բանակցությունները լինելու են նաեւ ազդեցության գոտիների բաշխման, վերաբաշման վերաբերյալ: Հնարավո՞ր է ՌԴ-ն հարավային Կովկասում իր դիրքերը զիջի այլ ուժի՝ Թուրքիայի, արեւմուտքի, ԱՄՆ-ի:

— Գիտե՞ք, բարդ է կանխատեսելը, որովհետև մինչ այդ միտումները հակառակ ուղղությամբ էին: Ես խոսում եմ նաև Ռուսաստանի դաշնության սահմանապահ ուժերի սահմաններից հեռացման փաստերը նկատի ունենալով: Ճիշտ նշեցիք՝ արդեն Թուրքիան կա Հարավային Կովկասում:  Օրինակ՝ վերջին հանդիպումը՝ ֆիդան-Լավրով, հրատապ խնդիրների կողքին քննարկել են նաև Հարավային Կովկասի իրավիճակը, տարածաշրջանի ապաշրջափակման մասին են,  երեք պլյուս երեք ձևաչափի մասին են խոսել: Եւ,  եթե նախապես տարածաշրջանը ընկալվում էր իբրև Ռուսաստանյան տիրույթ, հիմա, արդեն, առնչված կողմերը նաև Թուրքիան  ու Իրանն են: Արդեն Ռուսաստանը իր նախկին տիրույթը կիսում է այլ պետությունների հետ: Թուրքիայի մասով ասեմ, որ Թուրքիան անհանգիստ է, որովհետև ինքը անվերջ փորձում էր բանակցություններին մասնակցել, հարթակ տրամադրել, փաստորեն, միացյալ նահանգները Ռուսաստանի հետ ընտրեցին Սաուդյան Արաբիային՝ իբրև հարթակ: Սա  Անկարաի շրջանցումն է: Նաև Ֆիդանը Լավրովի հետ հանդիպանը հայտարարեց, որ իրենք պատրաստակամ են հարթակ տրամադրելու Ուկրանիայի պատերազմի դադարեցման, հրադադարի հաստատման հյամար: Բայց և այդ հանդիպումը, և նաև շուտով տեղի ունենալիք Ամերիկյան և Ռուսական դիվանագիտական անձնակազմերի ներկայացուցիչների միջև հանդիպումները ևս կայանալու են Էլ Ռիադում: Սա և իբրև վայր, և իբրև բանակցող կողմ, Թուրքիայի դուրս մղումն է: Դրա համար Թուրքիան ուզում է Ռուսաստանի հետ այս անգամ Հարավային Կովկասում ներկա լինել, միջնորդել բանակցել: Թուրքիան ուզում է տարածաշրջանում գործոնի վերածվել և, այդպիսով, նաև եղանակի ճշտման ռազմաքաղաքաղական դերակատար լինել: Ուրեմն, այս բոլոր հանգամանքները պետք է նկատի ունենալ եւ չմոռանալ, որ Թուրքիայի ազդեցության հզորացումը տարածաշրջանում սպառնալիք է, սպառնալիք է նաև Հայաստանի Հանրապետության համար:

Շարունակելի…