ԱՄՆ սենատորը Զելենսկուն կոչ է արել փոխվել կամ հրաժարական տալ

«Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Սպիտակ տանը ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի հետ վիճաբանությունից հետո դժվար թե կարողանա գործեր վարել ԱՄՆ-ի հետ»․- հայտարարել է հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմը:

«Զելենսկին կամ պետք է հրաժարական տա և իր փոխարեն ուղարկի մեկին, ում հետ մենք կկարողանանք աշխատել, կամ նա պետք է փոխվի»,-ասել է քաղաքական գործիչը:

Նրա խոսքով՝ Սպիտակ տանը տեղի ունեցածը «լիակատար աղետ» էր և անհարգալից վերաբերմունք ԱՄՆ-ի նկատմամբ: