Թրամփը վերջնագիր է ներկայացրել Զելենսկիին․․․

«Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պետք է հայտարարի, որ ցանկանում է խաղաղություն հաստատել»,- հայտարարել է Սպիտակ տան ղեկավար Դոնալդ Թրամփը Ուկրաինայի առաջնորդի հետ անհաջող բանակցություններից հետո։

«Զելենսկին պետք է դադարեցնի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նկատմամբ ողջ բացասականությունը. Պուտինն այս է, Պուտինն այն է… Նա պետք է ասի. «Ես ուզում եմ խաղաղություն հաստատել, այլևս պատերազմ չեմ ուզում»: «Նրա ժողովուրդը մահանում է»,- ասել է Թրամփը։