Վերին լարսը փակ է

«Վրաց-ռուսական սահման տանող ճանապարհին (Վերին Լարս անցակետ) ժամանակավորապես արգելվում է բոլոր տեսակի ավտոմեքենաների տեղաշարժը՝ ձնահյուսի վտանգի բարձր աստիճանի պատճառով». ասվում է ավտոճանապարհների դեպարտամենտի հաղորդագրության մեջ։
Մասնավորապես, Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային ճանապարհի Մլետա-Գուդաուրի և Գուդաուրի (Պոստա)-Կոբի հատվածներում տրանսպորտային միջոցների տեղաշարժի արգելքն է գործում։
Շրջակա միջավայրի ազգային գործակալության տեղեկացմամբ՝ Ստեփանծմինդա-Լարս հատվածում երթեւեկությունն անդադար է։
Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը, այսպես կոչված Վրաստանի ռազմական մայրուղին ներկայումս Վրաստանն ու Հայաստանը Ռուսաստանի հետ կապող միակ ցամաքային ճանապարհն է։ Իսկ Կազբեգի-Վերխնի Լարս անցակետը Վրաստանի և Ռուսաստանի միջև ցամաքային սահմանին ներկայումս գործող միակ անցակետն է։