Գյումրիի քաղաքապետի նոր թեկնածուն գործարար Կարեն Սիմոնյանն է

«Որոշել եմ մասնակցել Գյումրու ավագանու ընտրութուններին՝ հավակնելով քաղաքապետի պաշտոնին»: Այս մասին ֆեյսբուքի իր էջի ուղիղ եթերում հայտարարել է գյումրեցի գործարար Կարեն Սիմոնյանը:

Նա ներկայացրել է իր կենսագրությունը և նշել, որ իր այս որոշումն ամրապնդվել է Գյումրին ազատ տնտեսական գոտի դարձնելու ծրագրի ստորագրահավաքի ընթացքում, որտեղ 7500 գյումրեցիներ աջակցություն են հայտնել այդ ծրագրին:

Նշենք, որ Կարեն Սիմոնյանը քաղաքապետի թեկնածու է առաջադրվել «Մայր Հայաստան»-ի ցուցակով: