2025 թվականի մարտին Լուսինը չորս անգամ կծածկի աստղային կուտակումներն ու մոլորակները

Աշխարհի տարբեր հատվածներում հնարավոր կլինի դիտարկել հետաքրքիր աստղագիտական երևույթ․ 2025 թվականի մարտին Լուսինը չորս անգամ կծածկի աստղային կուտակումներն ու մոլորակները։ Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով Մոսկվայի պլանետարիումին։

Ի՞նչ և ե՞րբ է սպասվում

Աստղագետների հաշվարկներով՝

  • Մարտի 1-ին Լուսինը կծածկի Մերկուրին (տեսանելի կլինի Խաղաղ օվկիանոսի ջրերից)։
  • Մարտի 5-ին Լուսինը կփակի Պլեադները, որոնք ամենահայտնի աստղային կուտակումներից մեկն են (Սա միակ երևույթն է, որը կտեսնեն նաև Ռուսաստանում)։
  • Մարտի 16-ին Լուսինը կծածկի պայծառ Սպիկա աստղը (դիտելու հնարավորություն կլինի Աֆրիկայում և Ավստրալիայում)։
  • Մարտի 20-ին Երկրի արբանյակը կծածկի Անտարեսը, որը գիշերային երկնքի ամենավառ աստղերից մեկն է (տեսանելի կլինի Ավստրալիայից և Նոր Զելանդիայից)։

Հազվագյուտ մոլորակային շքերթ՝ փետրվարի 28-ին

2025 թվականի փետրվարի 28-ին աստղագիտությամբ հետաքրքրվողները հնարավորություն կունենան դիտելու բացառիկ երկնային երևույթ՝ մեծ մոլորակային շքերթը։ Այդ օրը Արեգակնային համակարգի բոլոր յոթ մոլորակները միաժամանակ կհայտնվեն գիշերային երկնքում։

Չնայած գրքերում և ֆիլմերում մոլորակները հաճախ պատկերում են կատարյալ ուղիղ գծով, իրականում նրանք դասավորվում են երևակայական հարթության՝ էկլիպտիկայի երկայնքով։ Այս երևույթը տեղի է ունենում, երբ մոլորակները հայտնվում են Արեգակի նույն կողմում, ինչը ստեղծում է «շքերթի» էֆեկտը։