ԱՄՆ-ի հետ ռեսուրսների գործարքը Զելենսկու հիմարությունն է. Կոլումբիայի նախագահ

«Կիևի ղեկավար Վլադիմիր Զելենսկին մեծ սխալ է թույլ տալիս՝ համաձայնելով ԱՄՆ-ի հետ համաձայնագիր ստորագրել ուկրաինական հազվագյուտ հողային մետաղների մշակման վերաբերյալ»։ Ուկրաինայի նախագահի գործողություններին այսպիսի գնահատական ​​է տվել Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոն X-ում։ Այս մասին գրել է EADaily-ն։

«Զելենսկու հիմարությունն այն է, որ նա թույլ է տվել արևմտյան եվրոպացիների իրեն մանիպուլյացիայի ենթարկել», — ասել է Կոլումբիայի առաջնորդը:

Նա նաև հիմարություն է անվանել այն, որ ուկրաինացիները կռվում են սեփական «սլավոն եղբայրների» դեմ, որպեսզի ի վերջո սեփական երկիրը հանձնեն ամերիկացիներին։