ԱՄՆ-ը ՄԱԿ-ին առաջարկել է Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու իր նախագիծը

ԱՄՆ-ը ՄԱԿ-ին առաջարկել է բանաձեւի նախագիծ՝ Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման երրորդ տարելիցի առիթով, հայտնել է VOA-ն։ Ավելի վաղ Ուկրաինան եւ նրա եվրոպացի դաշնակիցներն առաջարկել էին իրենց տեքստը, որը նախատեսում էին ներկայացնել երկուշաբթի Գլխավոր ասամբլեայում։

ԱՄՆ բանաձեւի հակիրճ, երեք պարբերությունից բաղկացած նախագծում ցավ է արտահայտվում «ռուս-ուկրաինական հակամարտությունում» մարդկային կորուստների համար եւ հաստատվում է, որ «ՄԱԿ առաջնային նպատակը միջազգային խաղաղության եւ անվտանգության պահպանումն է եւ վեճերի խաղաղ լուծումը»:

Բանաձեւը նաեւ «կոչ է անում շուտափույթ դադարեցնել հակամարտությունը եւ հորդորում է կայուն խաղաղություն հաստատել Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջեւ»:

Ռուսաստանն առաջարկել է փոփոխություն՝ ավելացնելով «այդ թվում՝ վերացնելով դրա բուն պատճառները» արտահայտությունը «հակամարտությունը շուտափույթ դադարեցման կոչ է անում» բառերից հետո։

Երկուշաբթի Գլխավոր ասամբլեան պետք է գումարվի՝ քվեարկելու համար Ուկրաինայի եւ Եվրամիության կողմից պատրաստված տեքստը, որը դեէսկալացիայի, ռազմական գործողությունների վաղաժամ դադարեցման եւ խաղաղ կարգավորման կոչ է անում  ՄԱԿ հիմնարար կանոնադրության եւ միջազգային իրավունքի համաձայն: