ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնը և Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը «ոչինչ չեն արել» Ուկրաինայում պատերազմին վերջ տալու համար։
Մեղադրանքը հնչել է Fox News-ին տված հարցազրույցում երկու առաջնորդների Սպիտակ տուն այցից առաջ։ Չնայած քննադատություններին, Թրամփն ասել է, որ Մակրոնին համարում է «ընկեր» և Սթարմերին անվանել է «շատ լավ տղա»:
Մակրոնը Վաշինգտոն կժամանի երկուշաբթի, իսկ Սթարմերը՝ ուրբաթ։
Ավելի վաղ Մակրոնն ու Սթարմերը մեկնաբանել էին Թրամփի խոսքերը, ով Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկին «բռնապետ» էր անվանել՝ ասելով, որ Զելենսկին օրինական նախագահն է։
