«Երեք տարվա ընթացքում Նախագահ Թրամփը և ես երկու պարզ փաստարկ ենք բերել. առաջինը, պատերազմը չէր սկսվի, եթե նախագահ Թրամփը լիներ իշխանության. երկրորդ՝ ո՛չ Եվրոպան, ո՛չ Բայդենի վարչակազմը, ո՛չ ուկրաինացիները հաղթելու շանս չունեին»։ Այս մասին սոցցանցում գրել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։
«Ո՞րն է Ուկրաինայի պլանը։ Մեկ այլ օգնության փաթեթ։ Արդյո՞ք գիտակցվում է իրականությունը տեղում՝ ռուսների թվային գերազանցությունը, եվրոպացիների սպառված պաշարը, կամ նրանց ավելի սպառված արդյունաբերական բազան:
Նախագահ Թրամփը գործ ունի իրականության հետ, ինչը նշանակում է գործ ունենալ փաստերի հետ։ Եվ ահա մի քանի փաստ։
Նախ, թեև արևմտաեվրոպական մեր դաշնակիցների անվտանգությունը մեծապես օգուտ է քաղել ԱՄՆ-ի մեծությունից, նրանք ունեն ներքին քաղաքականություն (միգրացիայի և գրաքննության վերաբերյալ), որը վիրավորում է ամերիկացիների մեծամասնության զգացմունքները, և պաշտպանական քաղաքականություն, որը խթանում է մշտական գերկախվածությունը:
Երկրորդ, ռուսներն Ուկրաինայում ունեն հսկայական թվային առավելություն կենդանի ուժի և սպառազինության առումով, և այդ առավելությունը կմնա անկախ արևմտյան օգնության հետագա փաթեթներից։
Երրորդ, Միացյալ Նահանգները պահպանում է զգալի ազդեցությունը հակամարտության երկու կողմերի վրա: Չորրորդ՝ հակամարտությունը դադարեցնելու համար անհրաժեշտ է խոսել այն մարդկանց հետ, ովքեր ներգրավված են եղել դրա սկզբում։
Հինգերորդ, հակամարտությունը ճնշում է գործադրել և շարունակում է ճնշում գործադրել ամերիկյան պետական կառավարման գործիքների վրա՝ ռազմական պաշարներից մինչև պատժամիջոցներ և այլն:
Մենք կարծում ենք, որ շարունակվող հակամարտությունը վատ է Ռուսաստանի, Ուկրաինայի և Եվրոպայի համար: Բայց ամենակարեւորը՝ դա վատ է ԱՄՆ-ի համար։ Հաշվի առնելով վերը նշված փաստերը՝ մենք պետք է ձգտենք խաղաղության, և պետք է ձգտենք դրան հիմա»,- գրել է Վենսը։
